Մեկ օրում Սիրիա է վերադարձել 2 000-ից ավելի փախստական
Աշխարհ

Անցած մեկ օրվա ընթացքում Հորդանանից եւ Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 2000 փախստական. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 20029 փախստական, այդ թվում՝ Լիբանանի «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով` 368 մարդ (110 կին, 188 երեխա), Հորդանանի «Նասիբ» անցակետով` 1661 մարդ (498 կին, 847 երեխա)», - ասվում է հաղորդագրության մեջ: