Չինաստանը աշխարհին կոչ է անում թույլ չտալ ԱՄՆ-ին` հետ կանգնել միջուկային զինաթափվելու` իր պարտավորություններից
Աշխարհ

Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ գիտակցել ԱՄՆ-ի ՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու հետևանքների մասին և բացառել ցանկացած պատրվակով միջուկային զինաթափման պարտավորությունները դադարեցնելու` Վաշինգտոնի փորձը: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունիին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ Չինաստանը պնդում է, որ Միացյալ Նահանգները պահպանի զսպվածություն, չձեռնարկի որևէ գործողություն, որը կվնասի այլ երկրների անվտանգության շահերին, կատարի իր պարտականությունները` որպես մեծ տերություն, ինչպես նաև միջազգային հանրության հետ պաշտպանի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը: