close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել. Էդգար Ջանոյան

Հասարակություն

2 Օգոստոսի 2019, 12:49
 Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել. Էդգար Ջանոյան

Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպք էր  արձանագրվել, ավելին՝  նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն: Իսկ  Yerkir.am-ին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դեպքով ոստիկանությունից ստացած նյութերն ուղարկել է ռազմական ոստիկանություն։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica