close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-4°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

Հասարակություն

31 Հուլիսի 2019, 17:47
 Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ», «Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica