close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-6°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1479.33
GBP1625.24
EUR1531.82
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելում եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել. ըստ ավանդության` այն կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տան տեղում

Խճանկար

31 Հուլիսի 2019, 19:36
 Իսրայելում եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել.  ըստ ավանդության` այն կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տան տեղում

Իսրայելի հյուսիսում գտնվող Գալիլեա շրջանում հնագետները հնամյա կառույցի մնացորդներ են հայտնաբերել, որը, ըստ նախնական ենթադրությունների, այն եկեղեցին է, որը կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տների վրա. հայտնում է Daily Mail-ը:

Եկեղեցու մասին առաջին հիշատակումները թվագրվում են 725 թվականով, բայց ինչ վերաբերում է դրա գոյությանը, ապա որևէ ապացույց չի եղել, որն էլ,  համապատասխանաբար, ժամանակի ընթացքում կասկածի տակ է դրել հիշատակությունների իրական լինելը:  

Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է բյուզանդական ոճով կառուցված եկեղեցու` խճանկարներով պատված հատակը:

The Byzantine church was found near remnants of a Roman-era settlement, matching the location of Bethsaida as described by the first century AD Roman historian Flavius Josephus, Aviam said. Nearby, the team also found pottery and other artifacts, in a testament to the size and complexity of the ancient site

Հնագիտական խմբի ղեկավար, Կիներեթի քոլեջի գիտնական Մորդեխայ Ավայիմի խոսքով` պեղումները հաստատել են, որ Գալիլեայի շրջանի վերոհիշյալ հնավայրը Բեթսաիդա ձկնորսական գյուղակն է, որտեղ, ըստ Հովհաննես Ավետարանչի, ծնվել են Պետրոս և Անդրեաս առաքյալները:

Այս պահին դեռևս պեղվել է եկեղեցու գրեթե մեկ երրորդ հատվածը, սակայն, Ավայիմի պնդամբ, հայտնաբերվածն այն եկեղեղեցին է, որ իրենք փնտրել են բավականին երկար ժամանակ, քանի որ բոլոր հիշատակությունները համընկնում են:

Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
21 Հունվարի 2020, 23:37 Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica