Ուկրաինան մինչեւ ամռան վերջը Եվրախորհրդից հետ կկանչի իր դեսպանին
Աշխարհ

Մինչեւ ամռան վերջը Եվրախորհրդում Ուկրաինայի դեսպան Դմիտրի Կուլեբան հետ կկանչվի: Որոշումը պետք է ընդունի Ուկրաինայի ԱԳՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Եգոր Բոժոկը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը. տեղեկացնում է РИА Новости-ին:
Ավելի վաղ՝ հունիսի սկզբին, Կլիմկինը հայտարարել էր, որ Ուկրաինան իր դեսպանին հետ է կանչում Եվրոպայի խորհրդից ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերականգնելու որոշումից հետո: