Georgian Airways-ը 25 մլն դոլարի վնաս է կրել դեպի Ռուսաստան չվերթերի չեղարկման պատճառով
Տարածաշրջան

Դեպի ՌԴ վրացական Georgian Airways ավիաընկերության չվերթերի չեղարկման հետեւանքով վնասի չափը կազմել է շուրջ 25 մլն դոլար. այսօր հայտարարել է ավիափոխադրողը: Հայտարարության մեջ նշվում է, որ ուղիղ չվերթերի չեղարկումը զգալի հարված է հասցրել ավիաընկերությանը, որը կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առջև: Վաճառված տոմսերի մոտ 80 տոկոսը վերադարձվել է, իսկ տոմս գնողների թիվը` կտրուկ ընկել:
Վրացական ավիաուղիների ղեկավարությունը հայտարարության մեջ նաեւ անդրադարձել է երկրի կառավարության` վերջերս կայացրած որոշմանը` խթանել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ Երեւանով տարանցիկ չվերթերի իրականացումը եւ այդ կապակցությամբ հատկացնել 600 հազար եվրո: