ՌԴ դիվանագետները հանդիպել են Իրանի կողմից ձերբակալված բրիտանական նավի անձնակազմի հետ
Աշխարհ

Ռուս դիվանագետները հանդիպել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցում ձերբակալված բրիտանական Stena impero նավթատար նավի անձնակազմի հետ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` Թեհրանում ՌԴ դեսպանատանը հղումով:
Նշվում է, որ դիվանագետները նշել են, որ նավաստիների առողջական վիճակը լավ է, նրանք գտնվում են նավում:
Հիշեցնենք, որ նավը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ բախվել էր իրանական ձկնորսական նավի հետ: Այժմ հետաքննություն է ընթանում: Անձնակազմի անդամներից 3-ը ռուսաստանցիներ են: