Թրամփը և Մակրոնը քննարկել են «իրանական սպառնալիքը նավագնացությանը»
Աշխարհ

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հորմուզի նեղուցում «առևտրային նավագնացությանը Իրանի կողմից սպառնալիքի» հարցը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Սպիտակ տանը հղումով:
Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են Ֆրանսիայի` «թվային հարկ» ներդնելու որոշումը և անցկացվելիք G7 գագաթնաժողովը: