Էլեն Սեգարայի հուզիչ անակնկալը լիբանանահայ համայնքին
Մշակույթ

«Փարիզի Աստվածամոր տաճար»-ի Էսմերալդան՝ աշխարհահռչակ երգչուհի Էլեն Սեգարան, երեկ երեկոյան իր լիբանանյան մենահամերգը եզրափակել է «Դլե յաման»-ի կատարմամբ: Ողջունելով իր լավ բարեկամին՝ Լիբանանում ՀՀ դեսպանին, առանց նվագակցության, կատարյալ լռության մեջ Սեգարան իր մոգական ձայնով հնչեցրել է «Դլե յամանը»՝ նվիրելով իր հայուհի մորը՝ Թերեզա Գասպարյանին, ու հուզմունքից ալեկոծվող հայ համայնքին:
Բազմահազարանոց համերգին ներկա են եղել պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Լիբանանի կենտրոնական հեռուստատեսությամբ: