close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինն ամիսը բավարար ժամանակ էր խնդիրների լուծման բանալիները գտնելու համար. Տարոն Ղազարյան

Հարցազրույց

25 Հուլիսի 2019, 15:30
 Ինն ամիսը բավարար ժամանակ էր խնդիրների լուծման բանալիները գտնելու համար. Տարոն Ղազարյան

Հ Յ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանի հետ Yerkir.am-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման և հարակից այլ հարցերի շուրջ:

- Տարո'ն, ինչպե՞ս կգնահատեք քաղաքապետի իննամսյա գործունեությունը, փոխվե՞լ է շարքային երևանցու կյանքը, թե՞ ոչ:

-Կարող եմ ասել, որ՝ այո, երևանցու կյանքում փոխվել է ինչ-որ բան՝ երևանցիները հիասթափվել են մեծ խոստումներ տված և հույսեր պարգևած քաղաքային իշխանություններից։

Քաղաքը պատված է աղբով, մայրաքաղաքի սանիտարական վիճակը հուսադրող չէ, հանրային տրանսպորտը նույն անբարեկարգ վիճակում է, վերելակները` նույնպես, կանաչապատում չի իրականացվում։ Այսինքն` այս իմաստով երևանցիների կյանքում դրական փոփոխություններ չեն եղել, իսկ դժգոհությունները միանգամայն արդարացի են: Թեև ինքս հեռու եմ այն մտքից, որ ինն ամսում կարելի էր լուծել բոլոր խնդիրներն ու հանգիստ ապրել, բայց ունեմ համոզում, որ ինն ամիսը բավարար ժամանակ էր այդ խնդիրների լուծման բանալիները գտնելու և դրանց ընթացքն ապահովելու համար:

-Որպես ուսանողական կազմակերպության ներկայացուցիչ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում Երևանի քաղաքապետարանի ներկայիս գործունեության, մասնավորապես` քաղաքապետ Հայկ Մարությանի իրականացրած քաղաքային կառավարման մեջ:

-Որպես ուսանող, առաջին հերթին բախվում եմ անմխիթար վիճակում գտնվող հանրային տրանսպորտի պատճառած խնդիրներին։ Տրանսպորտը գերբեռնված է, կեղտոտ ու մեծ մասամբ հնամաշ։ Դասերի ու քննությունների շրջանում հաճախ է պատահում, որ ինքս ուշանում եմ երթուղայիններում տեղ չլինելու, դրանց ուշանալու պատճառով կամ մնում եմ տաքսիների հույսին։ Նույնիսկ պատահել է, որ երթուղայինը պարզապես խափանվել է, ու ստիպված ենք եղել ճանապարհի կեսին լքել այն։ Համաձայնեք, որ գործող քաղաքապետի` տրանսպորտային համակարգի բարեկարգման մասին նախընտրական գեղեցիկ հոլովակն ու հանրային տրանսպորտի ներկայիս վիճակը փոքր աղերս ունեն իրար հետ։  Հայկ Մարությանը սրանից կես տարի առաջ ասում էր՝ երկու տարի կպահանջվի մեզնից մեր երազանքի տրանսպորտն ունենալու համար, անցել է 6 ամիս, և հիմա էլ է ասում` նույնքան ժամանակ է պահանջվում։ 

- Քաղաքային իշխանությունները կարծես գտել են այս խնդրի լուծումը և փորձում են իրագործել այն, համենայն դեպս, նման պնդումներ կան։

- Եթե քաղաքային իշխանությունները գտել են համապատասխան լուծումներ, ապա կարելի է պնդել, որ դրանք այնքան էլ խելամիտ մոտեցումներ չեն։ Քաղաքապետի բերանից արդեն լսել ենք տրանսպորտային վճարները բարձրացնելու մասին ակնարկ։ «Իմ քայլը» դաշինքի պաշտոնական էջում նույնիսկ օրեր առաջ շրջանառվում էր հարց՝ ինչքա՞ն եք պատրաստ վճարել բարեկարգ տրանսպորտ ունենալու համար՝ 150, թե՞ 200 դրամ, չտալով մեկ այլ ընտրության հնարավորություն՝ արդյո՞ք քաղաքացիները պատրաստ են վճարել ավելի շատ, թե՞ ոչ։ Կա'մ 150, կա'մ 200, ուրիշ տարբերակ չէին թողել։ 

Կարծում եմ՝ տրանսպորտային համակարգը բարեկարգելու խոստման համար Հայկ Մարությանին ընտրած քաղաքացին այս ամենը լսելուց հետո դժվար թե վաղը նրան ընտրի՝ հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ որոշ ժամանակ առաջ գործող քաղաքապետը, որպես քաղաքացիական ակտիվիստ, պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ:

- Խոսեցիք տրանսպորտին առնչվող խնդիրների մասին, ունե՞ք տրասնպորտի համակարգի բարեփոխման ձեր տեսլականը կամ դրա հետ կապված որևէ առաջարկություն:

-Այն, որ տրանսպորտային համակարգը հնարավորինս շուտ բարեկարգման կարիք ունի, անհերքելի է։ Ինքս դրական եմ գնահատում վերջին շրջանում բարեկարգման հարցում քաղաքային իշխանությունների որդեգրած մոտեցումները։ Միայն թե` առանց վարձավճարի թանկացման։ Խոսակցությունները, որ անհնար է ունենալ լավ տրանսպորտ 100 դրամ վճարով, մտացածին են։ Աշխարհում կան  օրինակներ, երբ քաղաքային տրանսպորտի ծախսերն ամբողջությամբ սուբսիդավորվում է քաղաքապետարանների կողմից։ Մեր պարագայում, չեմ ասի ամբողջությամբ, թող քաղաքապետարանը փոխհատուցի, բայց կարելի է համակարգի` վնասով կամ մինիմալ եկամուտով աշխատելու դեպքում իրականացնել մասնակի փոխհատուցում։ Մանավանդ, որ քաղաքային իշխանություններն արդեն բազում անարդյունավետ ծախսեր են իրականացնում կամ իրականացնելու։ Խոսքս գործուղումների և պարգևատրումների համար հատկացվող գումարների մասին է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica