close
Եղանակը Երևանում
10 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որոնք կարելի է խոցել հրաձգային զենքերով, ապա Ադրբեջանը՝ մոտ 60. Արծրուն Հովհաննիսյանը՝ Նախիջևանի հատվածում առկա իրավիճակի մասին

Քաղաքական

23 Հուլիսի 2019, 18:28
 Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որոնք կարելի է խոցել հրաձգային զենքերով, ապա Ադրբեջանը՝ մոտ 60. Արծրուն Հովհաննիսյանը՝ Նախիջևանի հատվածում առկա իրավիճակի մասին

Մենք չենք պատրաստվում մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել, հետևաբար՝ ՀՀ-ի դիրքորոշումը շատ հստակ է՝ մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել, թե` եկեք բանակցենք, այլապես՝ կկրակենք: Նման տեսակետ այսօր «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պաշտպանության նախարարության դիրքորոշումը, որն արտահայտվել է ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլև  զինված ուժերի մարտական պատրաստության և կիրառման պլանների համապատասխան փոփոխություններով, հետևյալն է՝ եթե բանակցում ենք, ուրեմն բանակցում ենք, եթե կրակում ենք, ուրեմն մենք ձեզանից ավելի լավ և շուտ կարող ենք կրակել: Սա շատ հստակ է, և այս մեսիջը պետք է հստակ հասկանան դիմացդ կանգնածները, այն է՝ եթե մինչև հիմա քեզ համար այնպիսի մթնոլորտ է եղել, որ մշտապես կարողացել ես խոսել դիրքերից, թե այլընտրանքը պատերազմն է, ես այն սանձազերծելու մենաշնորհ ունեմ, ապա` ոչ, թշնամին այլևս չունի այդ մենաշնորհը: Ոչ ոք իրավունք չի տվել խոսելու պատերազմից, ավելին՝ հակառակ կողմը ևս այդ իրավասությունն ունի: Իսկ, առհասարակ, մենք կողմ ենք բանակցելուն»,- շեշտեց Հովհաննիսյանը:
 
Անդրադառնալով Նախիջևանի հատվածում առկա իրավիճակին և երբեմն հնչող անհանգստություններին՝ կապված ադրբեջանական կրակոցների հետ, նա նշեց. ««Անհանգստություն» բառը կիրառելի է սահմանի ողջ երկայնքով, Նախիջևանը Տավուշից կամ Արցախը  Սյունիքից ոչնչով չի տարբերվում, որովհետև եթե ճանապարհները,  բնակավայրերը գտնվում են որոշակի զինատեսակների  խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, և եթե ադրբեջանական զենք-զինամթերքի համար հասանելի են X քանակի հայկական բնակավայրեր, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X քանակի ճանապարհներ ու բնակավայրեր: Եթե մենք ունենք 28-30 բնակավայր, որոնք կարելի է խոցել հրաձգային զենքերով, ապա նրանք ունեն մոտ 60 բնակավայր: Ըստ այդմ՝ հակառակորդը 2-3 անգամ ավելի շատ մտահոգվելու բան ունի՝ հաշվի առնելով նաև բնակչության թիվը»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica