close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թերեզա Մեյն այսօր արտահերթ նիստ կգումարի բրիտանական նավի կալանման հարցը քննարկելու համար

Աշխարհ

22 Հուլիսի 2019, 11:20
 Թերեզա Մեյն այսօր արտահերթ նիստ կգումարի բրիտանական նավի կալանման հարցը քննարկելու համար

Այսօր` հուլիսի 22-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է Cobra արտակարգ կառավարական կոմիտեի նիստ հրավիրել` կապված Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական Stena Impero նավթատար նավի կալանման հետ. հայտնում է ru.tsn.ua-ն:

Նիստի ընթացքում Մեյը մտադիր է վերջին տեղեկատվությունը ստանալ նավի ձերբակալման հետ կապված իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ բրիտանական նավը ձերբակալվել է հուլիսի 19-ի երեկոյան` այն բանից հետո, երբ բախվել է իրանական ձկնորսական նավի հետ: Ըստ իրանական կողմի` միջադեպը պետք է հետաքննվի, ինչից հետո միայն անձնակազմի անդամները ազատ կարձակվեն: Նրանց թվում է նաև 3 ռուսաստանցի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica