Զելենսկիին կարծում է, որ փոխըմբռնման կհասնի Պուտինի հետ
Աշխարհ

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների էքզիթփոլերի առաջին տվյալների հրապարակումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկերոջ հետ երկխոսության հույս է հայտնել. հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Կարծում եմ՝ մենք փոխըմբռնման կհասնենք, որովհետև այդպես է ինձ թվացել հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Զելենսկին Կիևում իր նախընտրական շտաբում ճեպազրույցի ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ կողմերը հեռախոսազրույց են ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
Ընտրությունների նախնական արդունքների համաձայն` հաղթում է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: