close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զելենսկիի կուսակցությունն առաջատարն է քվեաթերթիկների 35 տոկոսի հաշվարկից հետո

Աշխարհ

22 Հուլիսի 2019, 09:40
 Զելենսկիի կուսակցությունն առաջատարն է քվեաթերթիկների 35 տոկոսի հաշվարկից հետո

Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 35,51 տոկոսի մշակումից հետո առաջատարն է` 42, 19 տոկոս ձայնով. հայտնում է РИА Новости-ն:

Երկրորդ տեղում է Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ` հանուն կյանքի» կուսակցությունը` 12,75 տոկոս ձայով:

Երրորդ  տեղում է երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի` «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը, որը հավաքել է ձայների 8,71 տոկոսը, դրան հետևում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատիկիվշչինա» կուսակցությունը, հնգյակը եզրափակում է «Ձայն» կուսակցությունը:

Արտահերթ խորհրդարանական  ընտրությունները կայացել են երեկ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica