close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակակառուպցիոն ռազմավարության նախագիծը լրամշակման փուլում է

Հասարակություն

20 Հուլիսի 2019, 17:00
 Հակակառուպցիոն ռազմավարության նախագիծը լրամշակման փուլում է

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել նոր ձևավորված Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի ԳալյանըԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանըինչպես նաև տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Բադասյանըողջունելով ներկաներիննշել էոր վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացվել են քննարկումներներկայացվել են Հակակոռուպցիոն ռազմավարության՝ www.e-draft.am –ում տեղադրված նախագծի տարբերակըորն արդեն լրամշակման փուլում է և դատաիրավական ռազմավարության Նախարարության տեսլականըորի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին:

Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրում ներդրվելիք նորարարական գործիքներըուղղված՝ միջոցառումների ֆինանսական գնահատմանըդրանց մշտադիտարկման և գնահատման չափելի գործիքակազմերի ներդրմանն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ պատշաճ հաղորդակցության կազմակերպմանը:  Բովանդակային առումով փոխնախարարն առանձնացրել է դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման արդյունավետ գործող մեխանիզմների սահմանումը Դատական օրենսգրքում և հարակից օրենքներումՔրիստիննե Գրիգորյանի խոսքովկարճ ժամանակահատվածում ամփոփելով վերջիններիս ուղղությամբ տարվող աշխատանքներըստանալով միջազգային մասնագիտացված կառույցների փորձաքննության արդյունքներըփաստաթղթի շուրջ կկազմակերպվեն հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանըկոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանըինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմիններիՀակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերինՓոխնախարարը նաև տեղեկացրել էոր նախագիծը դեռևս լրամշակման փուլում է և դրա  արդյունքում նախագծում կներառվեն նաև մոնիթորինգի իրականացման համակարգը և ռազմավարության ֆինանսական գնահատականը:

Հասարակական խորհրդի անդամներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել երկու կարևոր փաստաթղթերի վերաբերյալորոնց ի պատասխան նախարար Բադասյանը ներկայացրել է լուծման իր տարբերակներն ու մոտեցումները:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների ներկայացուցիչներին ակտիվ ու արդյունավետ մասնակցության համար և վստահեցրելոր այս ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica