close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասին

Հասարակություն

20 Հուլիսի 2019, 14:52
 Կառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասին

Կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Իջևանի իրադարձություններին։

«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանում հնչում են ձայներ, թե ապօրինի ծառահատումների դեմ պայքարն ինչու պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա այդ մարդկանց հացի փողն է։ Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև 1000 դրամ վերցնող երբեմնի ՃՈ աշխատակցի համար այդ 1000 դրամն էլ իր ապրուստի փողն էր, կոռուպցիոների վերցրած կաշառքը իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողն իր գողություն է։ Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու։ Մենք այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան։ Այս հնարավորությունները դեռ կատարելության չեն հասել, մենք հետևողականորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»,–նշեց նա։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica