close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Ռուսաստանի հայերի միավորման» խորհրդի անդամների և «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ

Հասարակություն

20 Հուլիսի 2019, 14:25
 Զարեհ Սինանյանը հանդիպել է «Ռուսաստանի հայերի միավորման» խորհրդի անդամների և «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մոսկովյան այցի շրջանակներում հանդիպել է «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Նիկոլսկայա» հյուրանոցի հանդիպումների սրահում: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակից:

Զարեհ Սինանյանին դիմավորել և այնուհետև բացման խոսքով հանդես է եկել ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը: Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճիշտ կառուցվածքային մեխանիզմի մշակման կարևորությանը և խոսել նոր Հայաստանում արդարության վերջնական վերականգնման անհրաժեշտության մասին:

Այնուհետև կազմակերպության հիմնադիրները, ներկայանալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ներկայացրել են ՌՀՄ ստեղծման պատմությունը, հիմնական նպատակները և կառուցվածքը, նշելով, որ ՌՀՄ-ն բաղկացած է Ռուսաստանի հայերի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միավորումից, որն իրենից ներկայացնում է ցանցային կառույց: Այն կոչված է զբաղվելու ՌԴ հայերի խնդիրներով և օտար միջավայրում հայերի վարկանիշի բարձրացմամբ:

Իրենց առանձին ելույթներում հասարակական կազմակերպության անդամները հանդես են եկել մի շարք հետաքրքիր առաջարկներով:

Զարեհ Սինանյանն իր ելույթում կարևորել է ՌԴ-ում ապրող հայ երիտասարդների հասարակական ակտիվ կեցվածքը և հրավիրել նրանց սերտ համագործակցության` հատուկ նշելով, որ այդ համագործակցության ակունքում երիտասարդները կարող են շփվել այլ երկրներից Հայաստան եկած և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում ժամանակավոր, կամավորական հիմունքներով աշխատող իրենց հասակակիցների հետ:

Հանդիպումը շարունակվել է հարց-պատասխան ձևաչափով և ավարտվել հյուրասիրությամբ ու համատեղ նկարով:

Ավելի ուշ Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների և գործընկերների հետ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica