close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ռուսթավի 2»-ի նոր սեփականատերը ոչ ոքի, այդ թվում` Գաբունիային, չի ազատի աշխատանքից

Տարածաշրջան

20 Հուլիսի 2019, 13:10
 «Ռուսթավի 2»-ի նոր սեփականատերը ոչ ոքի, այդ թվում` Գաբունիային, չի ազատի աշխատանքից

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունիան, որը վիրավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ եթերում, չի ազատվի աշխատանքից. հայտնում է Спутник Грузия-ն:

Այդ մասին ասել է հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան:

«Ես արդեն ասել եմ և արձանագրել դիրքորրշումը, որ բոլորը կմնան իրենց տեղերում: Հեռուստաալիքի նոր սեփականատիրոջ  դիրքորոշումն այն է, որ բոլորը մնում են իրենց տեղերում: Դա վերաբերում էր բոլորին, բացառությամբ նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի։ Մնացածը կախված է նրանցից»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ղեկավարությունը փոխվել է դատարանի որոշմամբ:

Վրաստանի Գերագույն դատարանը 2017-ի մարտին  ուժի մեջ է թողել քաղաքային և վերաքննիչ դատարանների որոշումը, որով հեռուտաընկերությունը պետք է վերադառնա նախկին տիրոջը`  գործարար Քիմբար Խալվաշիին և նրա «Պանորամա» ընկերությանը:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել է ՄԻԵԴ, որը հեռուստաալիքի բոլոր բողոքները չհիմնավորված է համարել:

Ի դեպ, նոր սեփականտերը իշխանամետ է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica