close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իջևանցիները միջազգային ատյաններում ՀՀ-ին կարող են պատասխանատվության կանչել. քաղաքական գործիչ

Քաղաքական

19 Հուլիսի 2019, 18:18
 Իջևանցիները միջազգային ատյաններում ՀՀ-ին կարող են պատասխանատվության կանչել. քաղաքական գործիչ

Ե՛վ նախկինում, և՛ այսօր կառավարությունը չի՛ մշակել բնապահպանական հստակ ռազմավարություն, ինչի բաղադրիչներից մեկն էլ անտառապահպանությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած միջադեպին ու անտառահատման թեմային` ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն` ավելացնելով, որ մարդիկ կարիք ունեն գումար վաստակել հանապազօրյա հացի համար:

«Ցավով եմ ասում, որ այդ մարդկանց համար անտառագողությունը դարձել է աշխատանք և ապրուստ վաստակելու միջոց։ Կարող ենք ասել, որ այստեղ պետական քաղաքականությունը տապալված է, այսօրվա վարչարարությունը  նույնն է, որը կիրառվել է նախորդ իշխանությունների ժամանակ: Նախորդ իշխանությունները թույլ էին տալիս, որպեսզի մարդիկ գողանային փայտը և լռեին, այսինքն՝ սոցիալական բողոք չբարձրացնեին, իսկ այս իշխանությունները փորձում են այդ ամենը կանխել, սակայն փոխարենը որևէ լուծում չեն առաջարկում»,- ասաց նա։

Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք համաչափ էին ոստիկանական գործողություներն ու թույլատրելի, երբ ոստիկանը, գիշերով, քնած տեղից հանում, այնուհետ ընտանիքի առաջ ստորացնելով բերման է ենթարկում մարդկանց, պատասխանեց` միանշանակ օրինաչափ չէին, որովհետև ոստիկանությունը գնացել էր հետևանքի հետևից, այլ ոչ թե բուն խնդիրը լուծելու։ Ըստ նրա` իրավապահները գնացել էին ուժ կիրառելու, պարզապես չգիտեին՝ որքան պետք է կիրառեն. «Եթե նախկինում հստակ էր, թե ինչպիսի ուժ պետք է կիրառեին, անկախ նրանից՝ այդ ուժը իրավաչափ էր, թե ոչ, ապա այս պարագայում նրանք չգիտեին, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն։ Այդ պատճառով էլ մենք Իջևանում ունեցանք բախումներ, որն անցանկալի էր երկու կողմի համար էլ։ Բախումների հետևանքով ոստիկանները նույնպես ստացան մարմնական վնասվածքներ, որը խոսում է Կառավարության և ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ Դատապարտելի է, որ գիշերով մտել են մարդկանց տները և նրանց դուրս հանել, սա մարդու իրավունքների ոտնահարում է։ Եթե հետևողական լինեն իրենց իրավունքների վերականգնման հարցում, ապա Հայաստանին կկանչեն պատասխանատվության միջազգային ատյաններում»:

Դառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Իջևանի դեպքերի հետևում մարդիկ են կանգնած, որոնք փորձում են նման իրավիճակ ստեղծել ու հրահրել՝ բանախոսն ընդգծեց. եթե այս ամենի հետևում մարդիկ կան կանգնած, և նրանց չեն հայտնաբերել, ապա դա կառավարության և իրավապահ մարմինների խնդիրն է:

Yerkir.am-ի դիտարկման հետ, թե կարծիք կա, որ սա ոչ թե անտառահատմանն ուղղված որոշում է, այլ բիզնեսի վերաբաշխում, տիկին  Փոստանջյանը համաձայնեց. «Եթե ասում է, որ այդ մարդկանց անունները հայտնի է, ու նարնք չեն կանչվում պատասխանատվության, ապա կարող ենք ենթադրել, որ ապօրինի այդ ձեռնարկությունը ցանկանում է իրենց ձեռքից վերցնել ու դարձնել իր ձեռնարկությունը: Այո կա նման մտավախություն, ու ես էլ եմ դրա կողմակիցը, կա այդպիսի խնդիր»: 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica