Հասանովը ԼՂ հարցով բողոքել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին
Տարածաշրջան

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը այսօր ընդունել է երկրում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերին, որը ներկայացրել է նրան Ադրբեջանում նոր ռազմական կցորդին` գնդապետ Թերի Հեմրիքին. հայտնում է ադրբեջանական Minval.az-ը:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Հասանովը անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակին: Նա ընդգծել է, որ «Հայաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը Ադրբեջանի դեմ` չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին` ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
«Խաղաղ բանակցությունները միտումնավոր կերպով ձգձգվում են պաշտոնական Երևանի կողմից»,- բողոքել է Հասանովը: