close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

РИА Новости Украина-ի ղեկավարը կմնա կալանքի տակ. Զախարովան դա «խայտառակություն» է որակել

Աշխարհ

19 Հուլիսի 2019, 17:22
 РИА Новости Украина-ի ղեկավարը կմնա կալանքի տակ. Զախարովան դա «խայտառակություն» է որակել

Կիևի դատարանն երկարաձգեց РИА Новости Украина-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկիի կալանքը մինչև սեպտեմբերի 19-ը. հայտնում է РИА Новости-ն:

Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այդ որոշումը: Դատապարտյալը և նրա փաստաբանները պնդում են, որ նրան ազատ արձակեն անձնական երաշխավորությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը պատրաստ է փոխանակել РИА Новости Украина պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկիին ՌԴ-ում դատապարտված  Օլեգ Սենցովի հետ: Նրա խոսքով`  այդ փոխանակումը պետք է դառնա բարի կամքի առաջին քայլը:

Հիշեցնենք, որ Օլեգ Սենցովը ՌԴ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` Ղրիմում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

Լրագրող Կիրիլ Վիշինսկին Ուկրաինայում  մեղադրվում է Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

 Ի դեպ, ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է դատարանի որոշումը:

«Ամոթ և խայտառակություն: Ահա և եվրոպական արժեքները»,-գրել է նա:

 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica