close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի` Քոչարյանի գործի վերաբերյալ եզրակացությունն իշխանությանը հաճելի չի լինի. Փոստանջյան

Քաղաքական

19 Հուլիսի 2019, 15:12
 ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի` Քոչարյանի գործի վերաբերյալ եզրակացությունն իշխանությանը հաճելի չի լինի. Փոստանջյան

Նախնական կալանքը կարող է լինել օրինական, եթե 1-2 ամիս է, լավ, առավելագույնը` երեք ամիս, բայց դրանից հետո այսքան երկարաժամկետ կալանքի տակ պահելը, երբ գրավով ազատ արձակելու երաշխիքներ կան, ու նախաքննությունն ավարտված է, անօրինական է. այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին, ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը:

Հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին` նա ասաց, որ եթե ՄԻԵԴ-ն է ասում, որ կալանավորումն անհրաժեշտ չէ, բայց կա այն կիրառվում է, խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը:

Yerkir.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել,  որ թե՛ ՄԻԵԴ-ը, թե՛ Վենետիկի հանձնաժողովն իշխանությունների քիմքին ոչ հաճելի դիտարկումներ կանեն, Փոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, երկուսն էլ նման հայտարարություն կանեն, որովհետև կա միջազգային իրավունքի ընդհանուր տենդենց, որով այսպիսի գործընթացներն ապօրինի կգնահատվեն: Շատ գրագետ մոտեցում է ցուցաբերել ՍԴ-ն, հաշվի առնելով հանգամանքը, որ իր նկատմամբ ահռելի ճնշումներ կան, իսկ միջազգային դատարանի կարծիքը նրան կապահովագրի: Կողմ եմ, որ իրավունքի գերակայություն տեղի ունենա` անկախ հանգամանքից, թե այդ մարդն ով է: Սա անձերի հարց չէ, համակարգի հարց է, որտեղ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանը»:

Շարունակելով մեր հարցին պատասխանել` նա ասաց նաև, որ եթե Փաշինյանի փոխարեն գա նրա նման մեկը (իսկ այս համակարգը նրա նմանին պետք է բերի), ու այդ մեկն էլ կսկսի ապօրինի հետապնդել Փաշինյանին, դարձյալ պաշտպանելու է որ թե ոչ թե անձի, այլ նրա իրավունքները, որովհետև «այդ իրավունքներն ունիվերսալ են ու բոլորին են վերաբերում»:

Դառնալով վարչապետ Փաշինյանի` օրերս լրատվամիջոցներից մեկին տված` սովորական դարձած հարցազրույցին, որում Փաշինյանը հայտարարել է, որ «եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց», Փոստանջյանն արձագանքեց` եղբա՛յր, տանկեր առաջին անգամ փողոց է հանել Լևոն Տեր–Պետրոսյանը: «Բոլորին կանչիր պատասխանատվության, քաղաքական գնահատական տուր, իրավական ընթացակարգերով հիմնավոր մեղադրանք առաջադրի, ոչ թե անգրագետ մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանին դարձրու քաղաքական բանտարկյալ: Մենք  30 տարիների քաղաքականությունը դատապարտելու և գնահատական տալու խնդիր ունենք, առանձին գործերով իրավական գործընթացներ ստեղծելու, ոչ թե շոուներ կազմակերպելու, բռնել–բաց թողելու և ստեղծելու համապատասխան ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ընդդիմություն լինեն Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ–ն, որ ասի` տեսեք, էլի գլուխները բարձրացրել են, էլի կվերադառնան: Հանրությանը ապակողմնորոշում է։ Իրականում ոչինչ չի անում»,- նշեց նա:

Փոստանջյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը: «Մի տարի անց որոշում են իրականացնել  դատավոր Դավիթ Գրիգորյանի սենյակի խուզարկություն, սա միանշանակ պրիմիտիվ և կանխարգելիչ միջոց է, որ ոչ ոք չհամարձակվի օրենքով շարժվել, այլ կատարի նրանց քաղաքական կամքը»,- եզրափակեց քաղաքական գործիչը։

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica