close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի է Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավում ծխի հայտնվելու պատճառը

Հասարակություն

19 Հուլիսի 2019, 12:56
 Հայտնի է Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավում ծխի հայտնվելու պատճառը

Nordwind–ի օդանավում, որն ուղևորվում էր Երևան, ծուխ էր առաջացրել օդափոխման համակարգ ներթափանցած յուղային գոլորշին: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

Մասնագետները պարզել են, որ հրդեհի հետքեր օդանավում չեն հայտնաբերվել: Օդանավը վնասված չէ: Ուղևորների կյանքին վտանգ, ըստ բժիշկների, չի սպառնացել:

Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737-800W ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել էր թռիչքը ինքնաթիռի սրահում տարածված ծխի պատճառով: Թռիչքն սկսվել էր ժամը 0:57-ին, սակայն, մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար, ծուխ էր նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել էր իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում կայացրել: Օդանավում եղել էր 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամը: Տարհանման ժամանակ 8 մարդ  տուժել էր:

 

 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica