close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հեռացումը Ֆ-35-ների ծրագրից բացասական կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Տարածաշրջան

19 Հուլիսի 2019, 12:30
 Թուրքիայի հեռացումը Ֆ-35-ների ծրագրից բացասական կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրքիայի դուրս մղումը Ֆ-35 կործանիչների արտադրման ծրագրից բացասական կանդրադառնա ՆԱՏՕ-ի ներուժի վրա, մասնավորապես` նրա հարավային սահմաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Մեր երկրին այդ ծրագրից դուրս թողնելու միակողմանի որոշումը անարդար և անօրինական է: Առաջարկել ԱՄՆ-ին` զերծ մնալ երկկողմ հարաբերություններին վնասող քայլերից, մեր լիարժեք իրավունքն է»,- հավելել է նա:

ԱՄՆ-ը չորեքշաբթի հայտարարել էր Թուրքիային նորագույն Ֆ-35 տեսակի կործանիչների ծրագրից հեռացնելու մասին,  երբ սկսվել էր ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը: Թուրքիան այդ ծրագրի գլխավոր գործընկերներից էր և, ըստ Էրդողանի, այդ ծրագրի կյանքի կոչման համար ներդրել էր 1.5 մլրդ ԱՄՆ դոլար: Թուրքիայի մասնակցության ամբողջական դադարեցումը կավարտվի 2020 թ. մարտին. հաղորդում է ntv.com.tr կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica