close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքացիական գիտակցությունը հանրային գիտակցության կարևորագույն բաղադրիչն է

Թեմա

19 Հուլիսի 2019, 13:51
 Քաղաքացիական գիտակցությունը հանրային գիտակցության կարևորագույն բաղադրիչն է

Հաղորդակցություն ապահովելու միջոցներից մեկը, ընդ որում` ամենագործնականը, կարող ենք համարել խոսքի արտահայտության եղանակը: Միտք կամ գաղափար արտաբերելու, հաղորդելու կամ հասկանալի բացատրելու միջոցներից մեկը հենց խոսքի արտահայտման եղանակն է, բայց հարցը հետևյալն է` արդյոք, տվյալ մտքի կամ գաղափարի մատչելի ու հասանելի մատուցումը բավարա՞ր է, որ ունկնդիրն ունենա ճիշտ եւ համարժեք ընկալում:

Արդյունավետ հաղորդակցությունը բաղկացած է երկու մասից՝ հասանելի ու մատչելի մատուցում եւ համապատասխան ընկալման համակարգի առկայություն: Հաղորդակցությունը կարող ենք համարել թերի եւ անարդյունավետ, երբ ունի միակողմանի բնույթ, այսինքն՝ երբ վերոնշյալ երկու հանգամանքներից մեկը կա'մ կաղում է, կա'մ բացակայում:

Եթե թերի հաղորդակցությունը դիտարկենք իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների համատեքստում, շատ խնդիրներ կարող ենք առանձնացնել, օրինակ՝ կողմերի թյուրըմբռնումը կամ նաեւ կողմերից մեկի համեստ ունակությունների չարաշահումը, որոնք կարող են հանգեցնել շատ վատ հետեւանքների։

Երկկողմանի հաղորդակցություն ապահովելը կախված է մի շարք գործոնների ազդեցությունից, որոնցից ամենակարեւորը, թերեւս, կրթությունն է: Կրթությունն էլ իր հերթին լայն հասկացություն է։ Նախեւառաջ ունենք կրթության տարբեր աստիճաններ՝ նախադպրոցական կրթություն, միջնակարգ եւ բարձրագույն։ Այս աստիճաններից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը։ Եթե խնդիրը դիտարկենք հաղորդակցության տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ նախադպրոցական եւ միջնակարգ կրթությունն ապահովում են հաղորդակցության պարզ եւ տարրական ձեւերը։ Մինչդեռ բարձրագույն կրթությունը կոչված է ապահովելու հաղորդակցության ավելի բարդ՝ մասնագիտական ձեւը։ Սակայն պետության տեսանկյունից կարեւորագույն խնդիր է քաղաքացու ձեւավորումը, որին էլ պետք է միտված լինի ամբողջ կրթական համակարգը՝ իր բոլոր աստիճաններով եւ բաղադրիչներով։ Այստեղ է, որ առաջնային պլան է մղվում կրթության առանցքային ասպեկտներից մեկը՝ քաղաքացիական կրթությունը։

Քաղաքացիական կրթությունն իր տեսակով կարեւոր է նաեւ նրանով, որ միակն է, որ հասարակության շրջանում ձեւավորում է քաղաքացիական գիտակցություն: Հենց այդ գիտակցության առկայությունն է, որ ապահովում է քաղաքական, իրավական եւ տնտեսական գործընթացների կամ բարեփոխումների նկատմամբ համընդհանուր ընկալումը։ Համապատասխան ընկալումից է ծնվում համարժեք արձագանք։

Միջազգային քաղաքական փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ այն երկրների բարձրագույն իշխանությունները, որոնք ունեն ինքնահաստատման բարդույթ, իրենց դիրքերն ամուր պահելու և հասարակությանը հեշտությամբ կառավարելու նպատակով զերծ են մնում այնպիսի գործելաոճից, որը կարող է խթանել քաղաքական, քաղաքացիական եւ հասարակական համարժեք ընկալումների ձեւավորումը։

Տեսնենք, թե ինչ է տալիս մեզ քաղաքացիական կրթությունը: Հաշվի պետք է առնել, որ քաղաքացիական կրթությունն անհրաժեշտ է հասարակության մեջ քաղաքացիական գիտակցություն ձևավորելու համար: Քաղաքացիական գիտակցությունն, իր հերթին, առողջ դատողություն ունեցող, զգոն, սեփական երկրի եւ ժողովրդի հանդեպ պարտականություններից լավատեղյակ, քաղաքացու  իրավունքներից եւ դերակատարությունից իրազեկ եւ ազդեցությունների տակ չընկնող հասարակություն ունենալու գրավականն է: Քաղաքացիական գիտակցության առկայության դեպքում է միայն հնարավոր հասարակության առջեւ ծառացած խնդիրները լուծել իրավական ընթացակարգով։ Քաղաքացիական գիտակցությունն ապահովում է Սահմանադրության տրամաբանության եւ ոգու ընկալումը, որի հետեւանքով այն վերջապես կդառնա ապրելակերպ։ Միաժամանակ, այն հնարավորություն է տալիս խորությամբ հասկանալու հարցերի էությունը՝ խուսափելով անհավասարակշիռ դատողություններից եւ գնահատականներից։

Քաղաքացիական կրթությունը սովորեցնում է հիմնականը՝ մենք` որպես անհատներ, ինչպես պետք է պաշտպանենք եւ աջակցենք մեր իսկ ժողովրդավարության ամրապնդումն ու զարգացումը` այսպիսով մեզ դարձնելով լիարժեք քաղաքացի։ Այո՛, այս բոլոր հատկանիշների լիարժեք ձեւավորումը կապահովի բնակչության քաղաքակրթության որակը, որի արդյունքում էլ կունենանք հանրային իրական եւ ծանրակշիռ կարծիքի ներկայություն։

Քաղաքացիական գիտակցությունը հանրային գիտակցության կարեւորագույն բաղադրիչն է։ Հանրային գիտակցությունն արտացոլում է համընդհանուր համոզմունքներ, կենսական իդեալներ, գաղափարներ եւ բարոյական կեցվածք, ձգտումներ եւ նպատակներ, որոնք գործում են որպես հասարակության միավորող ուժ: Իսկ օրհասական եւ սկզբունքային հարցերի շուրջ միավորված եւ համախմբված հասարակությունն էլ ցանկացած երկրի գոյատեւման երաշխիքն է։

Քաղաքացիական գիտակցությունը հիմնաքարն է իրական քաղաքականացված երիտասարդության, այնպիսի երիտասարդության, որը քաղաքականությանը կվերադարձնի իր երբեմնի առաքելությունը` երկխոսությունների եւ համագործակցությունների միջոցով հաշտեցնել, փարատել եւ վերջապես՝ կառուցել ու ստեղծել, ոչ թե ստեղծել ուրիշների արածներով կրեդիտներ վաստակող, անձնական կամ նեղ կուսակցական շահեր հետապնդող, քայքայող եւ բաժանարար գործողություններով առաջնորդվող անհատների խմբեր։

Քաղաքացիական գիտակցությունը կարող է դառնալ իշխանությունների սանձարձակությունը զսպող եւ հավանական վտանգները կանխարգելող գործիք, այսինքն՝ իշխանություններին հավասարակշռող ուժ, որը կստիպի իշխանություններին` չչարաշահել ունեցած լիազորությունները, իրավասությունները եւ վարչական լծակները։ Այստեղ կա մի շատ կարեւոր հանգամանք` քաղաքացիական գիտակցության ձեռք բերումն էլ բավարար չի լինելու, քանի որ հսկայական ներուժ է պահանջվում իրականացնելու համար այն գործունեությունը, որը բխելու է հենց այդ գիտակցությունից։ Տեսեք` հաջողության ֆորմուլան կարող ենք սահմանել ըստ հետեւյալի՝ անխնա ջանք եւ եռանդ, մղիչ ուժ հանդիսացող հարուստ հոգի, մասնագիտական եւ իրատեսական դատողություններից բխած հեռանկար եւ տեսլական, քաղաքացիական գիտակցությունից ելնելով` հստակ քայլերից բաղկացած ճանապարհային քարտեզի պատրաստում եւ, իհարկե, նպատակասլաց ու հետեւողական աշխատանք։ Այս ամբողջը համատեղում է մի շատ պարզ թվացող, բայց միեւնույն ժամանակ վեհ ու երբեմն էլ շահարկվելուց արժեզրկված հասկացություն՝ հայրենասիրություն։

Արշակ ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

Civic consciousness is a key component of public consciousness

Arshak Mesrobyan

 

Let us diagnose together…

The basis of communication and arguably the most productive method is the spoken word. One’s manner of expression is essential in conveying a thought, explaining an idea, and offering an explanation. However, is the delivery alone sufficient to perceive the right message?

Effective communication is a two-tier process. First, one must be clear and concise in their delivery, and second, those receiving the message must comprehend and process it, objectively. A lack of either will result in ineffective communication. This becomes ever important in realms such as political life, the relationship, and dialogue between a government and its people. The repercussions of ineffective communication in political life carry heavier repercussions, as those in power may use their words to manipulate, appease, or misinform those they rule over, ultimately taking advantage of them. This also reigns true for smaller actors within the political realm, who fall prey to larger entities and are exploited for political gain.

The only way to combat such exploits is through bilateral communication. The only way to ensure everyone has the proper tools to participate in the conversation is through education. Education is a broad concept with several tiers: elementary, secondary, and higher education; it has the power to level the playing field especially in the relationship between those who govern and the governed. At the elementary and secondary level, citizens can acquire basic communication skills. Meanwhile, higher education is designed to provide more complex and professional aspects of communication. It is the responsibility of the government to ensure all citizens are educated at every level, giving them the necessary tools to succeed in life. Furthermore, citizens should be given a civic education to learn the ways in which they are governed.

Civic education is the primary way to raise civic consciousness which forms the basis of public understanding of political, legal, and economic processes. This knowledge translates into the ability to grasp the universal perception of reforms in these respective areas of public life. An adequate response arises from the corresponding perception.

History has taught us that those in power often use their influence to control a society; some go as far as to forbid any actions that will raise the civic consciousness of the populace. Self-affirming powers who are not interested in the wellbeing of society will go to great lengths to ensure the populace has no means to better their political, social and economic understanding.

Civic consciousness manifests through an informed public that has the capacity to judge accurately, thoroughly observe, is aware of their civil rights and responsibilities, and is not easily swayed. Civic consciousness is the only means by which the public can bring to account issues they face as a society. By providing a deeper understanding of how we are governed, a study of our constitution and the laws we are held to, a society can flourish with an understanding of policy, how a government’s decisions affect them and ultimately avoid unfair judgment in situations pertaining to the rule of law.

At its core, a civic education gives individuals a means by which to protect and support our democracy, and thus make us a model citizen. A fully actualized, robust and engaged populace with a well-formed public opinion will ensure a higher quality of life and ultimately the advancement of civilization.

Civic consciousness is arguably the most important part of the collective consciousness. The collective consciousness reflects universal beliefs, vital ideals, morals, aspirations, and goals that operate as a unifying force in society. When it comes to grave and fundamental issues, civic understanding becomes even more important in questions of survival. A united and unified society, aware of its laws and rights of citizens can guarantee the survival of a country.

A society with active political youth is a result of a booming civic consciousness. When citizens learn their rights at an early age they will be engaged for life. The youth, with their ever-evolving perspective, has the power to return politics to its ever-present mission through dialogue and cooperation. They have the ability to reconcile the old and new, and eventually build and create the future. The youth will not create groups of individuals who try to take credit for other's work, or pursue personal or narrow party interests or take disruptive, and divisive actions.

Civic consciousness is a means by which to rein the unbridled control of authorities and prevent abuse of power, holding those in office accountable in accordance with their position in public life. But it is not civic consciousness alone that will deliver us to our goals. The formula for our success can be concluded as the following: tremendous effort and strive for prosperity, a rich spirit filled with energy and motivation, a clear view of the future based on professional and realistic judgment, and a road map that includes concrete steps and actions to get society to its worthy destination. And what will be the driving force for us to achieve all that we desire? A majestic yet oftentimes devalued principle: patriotism.

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica