close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ

Տնտեսական

19 Հուլիսի 2019, 10:50
 Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև  ստորագրվել է ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով` 300,000 եվրո գումարի չափով, և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով` 2,700,000 եվրո գումարի չափով։

ՀՀ ֆիննախից հայտնում են, որ առաջին ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման համար, իսկ երկրորդ համաձայնագրի շրջանակներում՝ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Ստորագրման ավարտին ՎՎԲ կողմը ևս մեկ անգամ ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica