Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ
Հասարակություն

Իջևանում ցուցարարների մոտ ժամանած ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է անտառագողությանը:
Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են՝ ըստ ենթակայության:Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց: Գործերը ուղարկվել են դատարան:Բիզնեսի տերերը բացահայտվելու են: Խորը քննություն է տարվելու, բոլոր գործերը բացահայտվելու են: Քրեական գործը իմ ձեռքի տակ չէ»,- ասաց Ա. Վանեցյանը: