close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, կոտրվի, կոտրվի. իջևանցի ցուցարար

Հասարակություն

18 Հուլիսի 2019, 17:48
 Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, կոտրվի, կոտրվի. իջևանցի ցուցարար

Իջևանում երեկ`հուլիսի 17-ին,  բողոքի ակցիաների հետևանքով տուժած ցուցարարներից մեկի պնդմամբ`երեկոյան ոստիկանները ներխուժել են իր տուն ու ծեծել:

«Եկան, դուռը դմփացնում էին, բացեցի, ներխուժեցին, բա` շորերդ հագի, գնում ենք: Ասեցի՝ որտե՞ղ, ընգե'ր ջան: Էն մեկն ասաց՝ չի ուզում գա, բռնի ուժով տար», - լրագրողներին պատմեց քաղաքացին ու նշեց, որ բերման չի ենթարկվել, բայց ոստիկանները ծեծել են իրեն:

Իջևանցին ցույց տվեց իր գլխի, ոտքի, աչքի, թևի ու թիակների հատվածները, որտեղ վնասվածքներ է ստացել:

Նա նաև նշեց, որ երեկոյան լսել է՝ ինչպես են բերետավորները և Երևանի ոստիկանության բաժնից ժամանած աշխատակիցները որոշել ժողովրդի վրա հարձակվել: «Որոշում էին, որ արդեն ժողովրդին վրա տան: Լույսերն անջատած էին, անցավ ընդամենը կես ժամ, ստայանկից եկան, որ ժողովրդին փակեն: Սկսեցին ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրանց է ջարդել, փախել են», պատմեց ցուցարարը, իսկ դիտարկմանը`կան պնդումներ, որ բախումները սկսել է ժողովուրդ, հակադարձեց. «Կռվի կեսը խի՞ չեն նկարել: Ընդամենը 20 տոկոսն ա նկարած, որը իրանց ձեռ ա տված, էդ են նկարել»:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ պնդեց, որ երեկ իր որդին ցույցերին չի մասնակցել, քանի որ  որդու հետ Հոկտեմբերյանում է եղել, վերադարձել են առավոտյան, և որդին որոշել է շրջել մարզպետարանի տարածքով՝ տեսնելու, թե ինչ է կատարվել, սակայն  բերման է ենթարկվել: «Քիչ առաջ երեխուս բռնել են ու անտեղի տեղը տարել: Առավոտյան ասեց՝ գնամ, տենամ՝ ինչա եղել: Զանգեցին, ասեցին՝ երեխուդ տարել են: Անմեղ տեղը երեխա են տանում: Հիմա` կա'մ ես ինձ եմ սպանելու, կա'մ տանողներին: Մինչև իրիկուն իմ երեխեն իմ կողքը չեղավ՝ մարդասպանություն կլինի, իմ երեխեն էս ցույցին չի մասնակցել», - լրագրողների հետ զրույցում նշեց կինը:

Մեկ այլ ցուցարար էլ հավաստիացրեց, որ  ամուսնուց երեկվանից տեղեկություն չունի: «Դուրս ա եկել` ցույցերին մասնակցի, որ իրա օրվա հացի փողն աշխատի, իրա երեխաներին պահի ու մինչ էսօր տուն չի վերադարձել»,- ասաց կինը:

Նա նշեց, որ տեղեկություն չունի՝ ամուսինը ոստիկանությունո՞ւմ է, թե՞ ոչ, ասաց, որ ոստիկանները 04:00-ին իրենց տուն են գնացել և փնտրել ամուսնուն: «Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել: Ամուսնուս էին փնտրում: Ասում եմ՝ ի՞նչ ա արել, ասում են՝ միջոցառման ա մասնակցել»,- պատմեց կինը:

Ձերբակալված ցուցարարներից մեկի հարազատն էլ վրդովված հավելեց. «Իրանց համար մեկ ա եղել` ով ա, արական սեռի բոլոր ներկայացուցիչներին տարել են… 21 տարեկան ինվալիդ երեխա ա` կառավաթին կպած, չի շարժվում, մտել են սենյակ, հորն ու ախպորը տարել, սրան էլ կանդալը քցել: Սրան տեսե՞լ են ցույցի ժամանակ, որ ուզել են կանդալը քցեն», - տարակուսեց նա ու հիշեց այն դեպքը, երբ  Հրաչյա Հարությունյանին խալաթ էին հագցրել ՌԴ-ում դատավարության ժամանակ, բոլորը դա այստեղ քննադատեցին, սակայն երեկ ոստիկանները տղամարդկանց իրենց տներից կիսամերկ են բերման ենթարկել:

«Սա ի՞նչ աշխարհ է: Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, կոտրվի, կոտրվի»,- եզրափակեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչի հետևանքով թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հավելենք նաև, որ կան ձերբակալվածներ:

Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica