close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+4°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը

Հասարակություն

18 Հուլիսի 2019, 17:35
 Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը և կից փաստաթղթերը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը գտել է, որ լրացել է սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը և հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին, հետևաբար, սույն հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։ 
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի էր տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց՝ Երևանյան փողոցն  իր նրբանցքներով վերանվանվել են նախկին համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է տվել:

 

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica