close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նոր Զովք» սուպերմարկետը դատի է տվել ՊԵԿ-ին

Իրավունք

18 Հուլիսի 2019, 15:27
 «Նոր Զովք» սուպերմարկետը դատի է տվել ՊԵԿ-ին

Երևանի «Հանրապետության 71» հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը կրկնակի դատի է տվել ՊԵԿ-ին։

Առաջին հայցը ներկայացրել է 2019թ․ հունիսի 3-ին և պահանջում է վերացնել 11.04.2019թ. թիվ 4111158 ակտը։

Երկրորդ անգամ դատի է տվել հուլիսի 12-ին։ Պահանջում է չեղյալ հայտարարել 11.06.2019թ. թիվ 3100748 ակտը և 28.06.2019թ. թիվ 45/18 որոշումը։

ՊԵԿ-ի ակտերը մի քանի տեսակի են՝ ՀԴՄ-ի չտրամադրման, բյուջեի ստուգման մասով և այլն։ Դրանցից մեկն էլ հենց բաժին է հասել սուպերմարկետին։

Անկախ նրանից, թե որն է պաշտոնական հիմքը, կարելի է ենթադրել քաղաքական հիմքի մասին։

Հայտնի է, որ սուպերմարկետների մի մասը («ՍԱՍ, «Երևան Սիթի») «բարեգործական զարթոնք» են ապրում՝ վարչապետի կնոջը պատկանող հիմնադրամի դրամարկղերը տեղադրելով և գումարներ մատակարարելով։ Նրանց օրինակին չի հետևել Զովք սուպերմարկետների ցանցը, և չի բացառվում, որ այս ինքնագործունեությունը ՊԵԿ-ի համար խթանիչ է դարձել տուգանք կիրառելու։

Այս տարբերակը իրականությանը հատկապես մոտ է թվում, երբ ծանոթանում ենք օդում կախված լուրերին։

Մասնավորապես, Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բաց նամակով դիմել է ՊԵԿ նախագահին՝ նշելով իրեն հայտնի դարձած պայմանավորվածության մասին, թե այն գործարարները, որոնք գումար կհատկացնեն ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամներին, կրկնակի կազատվեն պետական հարկերից և տուրքերից: Սխեման, ըստ տեղեկության, լինելու է հետևյալը՝ «Մեկ դրամ հիմնադրամներին, երկու դրամ գործարարին»:

Եվ ՊԵԿ-ի խոշորացույցի տակ կհայտնվեն նրանք, որոնք կհամարձակվեն չվճարել։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica