close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ջանքերով վերականգնվել է քաղաքացու` մոտ 5 տարվա կենսաթոշակային ստաժը

Իրավունք

18 Հուլիսի 2019, 13:19
 ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ջանքերով վերականգնվել է քաղաքացու` մոտ 5 տարվա կենսաթոշակային ստաժը

 ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը բավականին երկար ժամանակ է, ինչ զբաղվում է ավիատեխնիկների կենսաթոշակների խնդիրներով:

Մոտ 20 ավիատեխնիկ տարիներ շարունակ պայքարում է կենսաթոշակային ստաժի սխալ հաշվարկման դեմ, և վերջապես գրասենյակի վստահորդին հաջողվել է վերականգնել իր` կենսաթոշակ ստանալու իրավունքը:  «Մեր վստահորդ Է. Գ.-ն կարողացավ վերականգնել իր իրավունքը. կենսաթոշակը հաշվարկվել էր 31 տարի և 10 ամսվա համար, մեր գրասենյակի միջամտությամբ վերականգնվեց մեր վստահորդի` մոտ 5 տարվա կենսաթոշակային ստաժը», - Yerkir.am-ին  տեղեկացրին գրասենյակից:

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության  գրասենյակը շարունակում է պայքարել մյուս վստահորդների կենսաթոշակի իրավունքի վերականգնման համար: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Շենգավիթ, Մանանդյան 20 կամ զանգահարեք 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով:

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող գրասենյակի բոլոր ծառայություններն անվճար են:

 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica