close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը

Քաղաքական

17 Հուլիսի 2019, 21:53
 Նիկոլ Փաշինյանը չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն, ճիշտ չի համարում երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը: Այս մասին Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Եվ նաև կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարևոր և արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել, և այսօր էլ չունենք: Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձևել այս սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն: Կարևոր է, որ Հայաստանում լինի սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք քվեարկի: Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաև սահմանադրական փոփոխությունների իրականացումը»,- ասաց Փաշինյանը:

 

 
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica