close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակվել է Հրանտ Դինքի գործով դատավճիռը

Հասարակություն

17 Հուլիսի 2019, 17:43
 Հրապարակվել է Հրանտ Դինքի գործով դատավճիռը

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը հրապարակել է «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վճիռը: Դատարանը, դեռևս հունիսի 13-ին 9 մեղադրյալի վերաբերյալ գործն առանձնացրել էր ընդհանուր գործից, քանի որ լրանում էր դատական գործի վաղեմության ժամկետը. հաղորդում է «Ակօսը»:

Ըստ Օգյուն Սամասթի, Էրհան Թունջելի, Յասին Հայալի և 6 այլ մեղադրյալի վերաբերյալ հրապարակված դատավճռի` Սամասթը` 2.5, Հայալը` 7.5, իսկ Թունջելը 99.5 տարվա ազատազրկման են դատապարտվել: Նիստին մեղադրյալներից ներկա էր միայն Թունջելը, իսկ մնացածը հետևում էին իրենց քաղաքների դատարաններից:

Հայալի փաստաբանը և Սամասթը դատարանից պահանջեցին ազատել «կազմակերպության անդամ» լինելու մեղադրանքից: Սամասթը, որը համարվում է Դինքի սպանության գլխավոր մեղավորը, պահանջել է նաև իր նկատմամբ կիրառել զղջման դրույթը, և նշել է, որ գործի ընթացքում ամեն կերպ աջակցել է  հետաքննությանը:

Նշենք, որ մնացած 6 մեղադրյալից 4-ը դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, իսկ 2 հոգի էլ արդարացվեցին:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica