close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ

Իրավունք

17 Հուլիսի 2019, 16:38
 Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցադրմանը` ինչ քրեական հոդվածով է խուզարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը և արդյոք ՀՔԾ-ն այն խուզարկելու նպատակով դիմել է դատարան ու ստացել թուլյտվություն, միայն հաստատեց տեղեկատվությունը` երեկ ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

Նա նշեց, որ խուզարկությունը իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, սակայն առայժմ այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների երաշխավորության միջնորդությունը, 2019 թվականի մայիսի 18-ին փոխել էր Ռոբերտ Քոչարյանիխափանման միջոցը՝ կալանավորումը, իսկ մայիսի 20-ին որոշել կասեցնել քրեական գործի վարույթը ու դիմել ՍԴ։

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ Դավիթ Գրիգորյանի խոսքով` քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։

«Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ»,- նշել է նա:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica