close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+4°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Տարածաշրջան

17 Հուլիսի 2019, 16:02
 Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Մոսկվայում բնակվող` հայրական կողմից արաբ, իսկ մայրական կողմից ծագումով ռուս   լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբասը Twitter-ի էջում տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել. հաղորդում է ermenihaber.am կայքը։

Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։

«Դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել։ Իսկ հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող այդ գազանները Սյուզանին քարկոծելով սպանել են»,- նշել է Աբասը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս հաստատել է տեղեկության իսկությունը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագետի՝ «Սյուզան Դեր Կարկուրի մահվան լուրը տարածվել է դեռևս հուլիսի 12-ին։  Նա բնակվում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ Շուղուր բնակավայրին հարակից երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում:

Ալ-Յաքուբեն շուրջ 2000 քրիստոնյա բնակիչ ունեցող եզակի բնակավայր է Իդլիբում, որը վերահսկվում է տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների կողմից: Սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում՝ 2011-2012թթ., շրջանի մի քանի տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են Քեսաբ և Հալեպ, քանի որ Իդլիբը մշտապես եղել է ընդդիմադիր խմբավորումների առանցքային հենակետերից:

Սյուզան Դեր Կարկուրն այդ բնակավայրում մնացած միակ հայն էր և ամուսնացած էր քրիստոնյա արաբի հետ: Հալեպահայ համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս առաջարկվել է տեղափոխել տիկնոջը Հալեպ, բայց ապարդյուն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica