close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+12°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ պիտի ներգրավել. Մասիս Մայիլյան

Հասարակություն

17 Հուլիսի 2019, 15:32
 ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ պիտի ներգրավել. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 17-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր: Արցախի ԱԳՆ ղեկավարը  նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգային ընդհանուր միջավայրը՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica