close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որևէ մեկն ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա. Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքական

17 Հուլիսի 2019, 13:12
 Որևէ մեկն ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա. Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ի գերագույն դատարանի շրջակայքից հեռարձակած իր ուղիղ եթերում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը և իշխանության որոշ ներկայացուցիչների` դրան արձագանքին:

Ըստ նրա` Հայաստանում տեղի ունեցած գործողությունները, որոնք օրինական չեն եղել, մասնավորապես` դատարանների մուտքերն արգելափակելը, իր ղեկավարած ուժը քննադատել է, ասել է՝ սխալ է։

«Երբ մենք չափանիշները չենք պահպանում և սխալներ ենք թույլ տալիս,  ո՛չ մի Հանրապետական, ո՛չ մի կուսակցություն, որևէ մեկն ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա: Մենք սխալ ենք անում, հանձնաժողովն արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որը մտահոգիչ է, կառույցն ասում է՝ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ այդ գործողությունները մտահոգիչ են», - նշում է Մարուքյանը:

Ինչ վերաբերում է վեթինգին, ԼՀԿ ղեկավարը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է, որ Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում իրականացված վեթինգին աջակցել է, իսկ ՀՀ-ի պարագայում ասում է՝ դատավորների վեթինգն անթույլատրելի է:

«Այնպիսի մարդիկ էին էքսպերտային լուրջ կարծիքներ հայտնում, որոնք ընդհանրապես իրավունքի, իրավաբանության, իրավագիտության  հետ կապ չունեն: Եվ այդ մարդկանց տարատեսակ մեկնաբանությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը վեթինգի հետ կապված: Մինչդեռ վեթինգը հենց վարչապետի հայտարարած առաջնահերթությունն էր և պետք էր, որ իշխանություններն ամեն ինչ անեին, որ այդ նախագիծը պատրաստվեր, ներկայացվեր, կամ` եթե ասվեց, որ նախագծով չենք անում, առանձին մարմին չենք ստեղծում, ուրեմն դա վեթինգ չէր ի սկզբանե»,- ասում է Մարուքյանը:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica