close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևմուտքը միջամտում է Վրաստանի և Ուկրաինայի գործերին, Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով

Աշխարհ

17 Հուլիսի 2019, 13:06
 Արևմուտքը միջամտում է Վրաստանի և Ուկրաինայի գործերին, Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հատուկ ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանի և հետխորհրդային տարածությունում այլ երկրների քաղաքական իրադարձություններին: Այդ մասին նա ասել է Аргументы и факты-ի հետ զրույցում. հայտնում է Русарминфо-ն:

 ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքն ակտիվորեն սկսել է միջամտել խորհրդային նախկին հանրապետությունների ներքին գործերին` ներառյալ Ուկրաինան և Վրաստանը:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այդ երկիրն Անդրկովկասում ՌԴ-ի  առանցքային գործընկերն է: Այդ երկրի հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ ունեն քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական գծով համագործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակում համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ են զարգանում կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- ասել է Լավրովը:

 

 

 

 

 

 

 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica