close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացահայտվել են ամերիկյան միջուկային զենքերի պահման գաղտնի վայրերը

Աշխարհ

17 Հուլիսի 2019, 11:16
 Բացահայտվել են ամերիկյան միջուկային զենքերի պահման գաղտնի վայրերը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի զեկույցում պատահմամբ բացահայտվել են ամերիկյան միջուկային զենքերի պահման գաղտնի վայրերը: Այդ մասին, ըստ РИА Новости-ի,  գրում է The Washington Post-ը:

Ապրիլին հրապարակվել էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի կանադացի անդամի՝ «Միջուկային զսպման նոր ժամանակաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների վերահսկում և դաշնակիցների միջուկային ուժեր» վերնագրով զեկույցը, որն ավելի ուշ հեռացվել է: Փաստաթղթում ասվել է, թե որտեղ է գտնվում Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի մոտ 150 միավոր:

Նախօրեին բելգիական De Morgen պարբերականը հրապարակել է զեկույցի կրկնօրինակը, որում նշվում է, որ «ռումբերը պահվում են 6 ամերիկյան և եվրոպական բազաներում՝ Բելգիայի Kleine Brogel, Գերմանիայի Büchel, Իտալիայի Aviano և Ghedi-Torre, Նիդերլանդների Volkel և Թուրքիայի «Ինջիրլիք» բազաներում»:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica