close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենետիկի հանձնաժողովը դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները

Քաղաքական

16 Հուլիսի 2019, 20:30
 Վենետիկի հանձնաժողովը դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները: Այս մասին նշված է հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ:

 «Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր համագործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների հետ կապված, 2019թ. հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից հետո, նախարարը հայտարարել է, որ կակնկալի հանձնաժողովի կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առնչությամբ, որոնք ներկայում նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի հետ կոնսուլտացիաներով, երբ փոփոխությունները պատրաստ կլինեն»,- նշված է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է Ստրասբուրգ հուլիսի 1-2-ը, հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանափակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման:

 

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica