close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

Տարածաշրջան

16 Հուլիսի 2019, 16:44
 Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ հաջակցություն Վրաստանի. տեղեկացնում է aliq.ge կայքը:

Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Թբիլիսիում իրենց հանգիստն անցկացնող Ռուսաստանի քաղաքացիների ակցիան Վրաստանի հանդեպ Կրեմլի քաղաքականության դեմ է։ Նրանք իրենց պաստառներում նշում են, որ «Աբխազիան դա Վրաստանն է», «Հոգնել ես Պուտինից, հանգստացիր Վրաստանում», «Այստեղ արևը, ծովը հիանալի է, մարդիկ՝ բարեհամբյուր»:

Նրանք ասում են, որ, չնայած ռուսական կառավարական լրատվամիջոցների քարոզչությանը, Վրաստանում իրենց ապահով են զգում: Հանրահավաքի մասնակիցների խոսքով` միջոցառումը կազմակերպել են սոցիալական ցանցերի միջոցով:


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica