close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են՝ պայմանագիր չունեք, ոռոգման ջուր չենք տալիս. քաղցրաշենցիները բողոքում են կառավարության շենքի առջև

Հասարակություն

16 Հուլիսի 2019, 14:22
 Բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են՝ պայմանագիր չունեք, ոռոգման ջուր չենք տալիս. քաղցրաշենցիները բողոքում են կառավարության շենքի առջև

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը: Նրանց պնդմամբ` 15 օր է՝ ջուր չի եղել, հետևաբար` չեն կարողացել ոռոգել իրենց հողատարածքները:

Քաղցրաշենցիները պահանջում են նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ ներկայանա իրենց համայնք`տեղում խնդրին ծանոթանալու համար:

Բողոքի ակցիայի մասնակիցների վստահեցմամբ` բարձրաստիճան պաշտոնյաները գալիս, ասում են՝ պայմանագիր չունեք, ջուր չենք տալիս: Սակայն բնակիչները  հակադարձում են` եթե պայմանագիր չունեն, ապա այսքան ժամանակ ինչո՞ւ էին ջուր տրամադրում իրենց:

Ակցիայի մասնակիցները նշում են` պաշտոնյաները նաև ասում են, թե ջրատարն է կեղտոտ, այդ պատճառով էլ ջուր չկա:

Ինչ վերաբերում է կառավարության արձագանքին, ապա ակցիայի մասնակիցներից մեկը նշում է` պատասխան դեռևս չկա, իրենց չեն ընդունում: «Առավոտ 5-ից իմ 14 տարեկան երեխու հետ ծառերս եմ սրսկել, հիմա եկել եմ այստեղ: Սա վիճա՞կ է: Ասում են՝ նամակ գրեք, 85 օրից կքննարկենք, 20 օրից կպատասխանենք: 20 օրից ոռոգման ժամանակը կանցնի, բերքը կփչանա»,- մտահոգվում է նա:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica