close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիան Ասանժին չի արտահանձնի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ է գործում

Աշխարհ

16 Հուլիսի 2019, 11:14
 Մեծ Բրիտանիան Ասանժին չի  արտահանձնի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ է գործում

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալան Դանքանը Էկվադորի արտգործնախարար Խոսե Վալենսիայի հետ հանդիպումից հետո. հայտնում է ТАСС-ը:

Ասանժը, որին Շվեդիայում 2010–ին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ, 2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: 2019 թվականի ապրիլի 11-ին նրան ձերբակալեցին ԱՄՆ-ի հարցումով, որտեղ նա մեղադրվում է գաղտնի փսատաթղթերի հրապարակման մեջ: Լոնդոնում Ասանժին 11 ամսվա ազատազրկման են դատապարտել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար:  Լոնդոնի դատարանը ԱՄՆ-ին Ասանժին արատահանձնելու հարցը կքննի 2020-ի սկզբին:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica