close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոնդոնում կայացել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը

Հասարակություն

15 Հուլիսի 2019, 20:52
 Լոնդոնում կայացել է ամենամյա  Հայկական ամառային փառատոնը

Լոնդոնի Իլինգ թաղամասում հուլիսի 14-ին 8-րդ անգամ անցկացվել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը (Armenian Summer Festival), որը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի հովանու ներքո:

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանի:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արամ Արարատյանը, ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Ռուպա Հաքը, Իլինգի քաղաքապետ Աբդուլա Գուլեյդը:

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները և հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու հայկական արվեստը՝ երաժշտությունը և պարերը, համտեսելու հայկական ճաշատեսակներ։ Առանձին տաղավարներով ներկայացված են եղել մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև հայկական բրենդներ՝ այցելուներին ներկայացնելով իրենց գործունեությունը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը, ավանդույթները և պատմությունը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica