close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տաթևիկ Ռևազյանը` ազգային ավիափոխադրողի ու աշխատանքի թերացումների մասին

Տնտեսական

15 Հուլիսի 2019, 16:59
 Տաթևիկ Ռևազյանը` ազգային ավիափոխադրողի ու աշխատանքի թերացումների մասին

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ավիացիոն գործարան կառուցելու շուրջ են բանակցում: Նրա խոսքով` ներդրողները Մոսկվայից գալու են Ռոստով, հանդիպելու են ու քննարկեն գործարանի կառուցման իրականանալիությունը, որտեղ օդանավի համար մասեր կարտադրեն կամ դրանք կվերանորոգվեն: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ըստ Ռևազյանի, 1000-ից ավելի աշխատատեղ կբացվի:

Հայաստանի փոքր օդանավակայաններին դառնալով` ասաց, որ, օրինակ, Գյումրիինը նորմալ վիճակում է, Էրեբունիում էլ է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել, իսկ Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի:

Yerkir.am-ը Ռևազյանին հարց ուղղեց` աշխատանքի լավ ինքնագնահատականին զուգահեռ, տեսել ենք, թե ինչպես են ոլորտն ու անձամբ քաղաքացիական ավիացիայի նախագահը հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, գուցե մամուլի հետ թերի աշխատանքի հետևա՞նք է այդ ամենը: Ի պատասխան`  նա ասաց, որ որևէ ղեկավար, որևէ մարդ առանց թերության չի աշխատում:

«Եթե հարցնեիք, թե ի՞նչ թերություն ունենք, ես հենց այդ թերությունը կնշեի: Մեզ մոտ խնդիր կա, որ մենք մամուլի քարտուղար չունենք: Երբ դարձել ենք նախարարությանը ենթակա մարմին, մամուլի քարտուղարի հաստիքը կրճատվել է: Դա նշանակում է` իմ օգնականը, որ շատ-շատ այլ գործառույթներ ունի, միաժամանակ փորձում է այդ հարցերով նույնպես զբաղվել, ինչը շատ բարդ է: Այո, մենք կարող էինք շատ ավելի շփվել ձեզ հետ: Բայց ուզում եմ նշել, որ ինձ համար շատ ավելի կարևոր է եղել կոնկրետ արդյունք բերելը: Եթե ես շաբաթական շատ-շատ տարբեր հանդիպումներ եմ ունենում, բայց դրա մեջ կոնկրետ առաջարկ չի լինում, դրա մասին չեմ խոսում: Նկատել եմ, որ ընդհանրապես ընդունված է` ամեն մի հանդիպման մասին մի բան գրել, տեղեկացնել»,- ասաց Ռևազյանը:

Հարցրեցինք նաև` ուրիշ ի՞նչ թերացումներ են եղել, օրինակ` ազգային ավիափոխադրողի մասով: «Ավիատորների հետ շփումն է խնդիր, շատ մեծ տարբերություն կա իմ ու մեր ավիատորների (ոչ բոլորի) մտածելակերպի միջև: Այո, հաճախ է տեսակետ հնչում, որ Հայաստանում պետք է ստեղծել ազգային փոխադրող, որ այդ ուղղությամով պետք է աշխատել, ու դա նկատի ունենալով` հաճախ ասում են` Տաթևիկը որևէ բան չի արել: Ասեմ, որ կոմիտեի գործառույթը չէ դա: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք ազգային փոխադրող ստեղծենք, դա ճիշտ չի լինի, որովհետև մենք չենք կարող ինքներս մեզ վերահսկել անվտանգության պահով»,- շեշտեց Ռևազյանը:

Շարունակելով մեր հարցի պատասխանը` ավելացրեց նաև, որ լսել է բոլոր նրանց, ովքեր առաջարկել են Հայաստանում  ավիաընկերություն հիմնել: «Ընդունել, շփվել եմ ու կարողացել եմ իմ կապերի միջոցով ծանոթացնել պոտենցիալ ներդրողների հետ: Միակ սահմանափակումն այն է եղել, որ եկել են շատ-շատ թույլ առաջարկով, ես ծանոթների հետ նրանց չեմ ծանոթացրել: Մարդիկ կան, որ միջազգային քաղավիացիայում լուրջ դեմքեր են, ու եթե ես մի անգամ նրանց վատ առաջարկ ուղարկեմ, արդեն այդ կապի մասին կարող ենք մոռանալ»,- Տաթևիկ Ռևազյանը:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica