close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոմիտասը և Թումանյանը`Գառնու տաճարում. երկու մեծ հայերի հոբելյանը նշվեց մեծամասշտաբ համերգով

Մշակույթ

15 Հուլիսի 2019, 12:21
 Կոմիտասը և Թումանյանը`Գառնու տաճարում. երկու մեծ հայերի հոբելյանը նշվեց մեծամասշտաբ համերգով

Երեկ ուշ երեկոյան Գառնու հեթանոսական տաճարը և շրջակայքը մի քանի ժամ քրիստոնեադավան  երկու մեծությունների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի «հսկողության» ներքո էին, և հեթանոսական տաճարի խորհուրդն ու ասելիքը  բացարձակապես հակասության մեջ չէր նրանց ստեղծածի հետ, ընդհակառակը՝ կար փոխլրացում: 

Ներկաները, թերևս, նաև այս առումով հուլիսի 15-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած` Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական համերգը համարեցին պատմական իրադարձություն, որին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Երեկոյի ընթացքում, որպես մենակատարներ, հանդես եկան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Արտակ Ասատրյանը (դուդուկ), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ակսել Դավեյանը (բարիտոն), Նարինե Ոսկանյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն):

Երկու ժամ տևած համերգային ծրագիրը  բաղկացած էր երկու մասից. առաջին մասը նվիրված էր Կոմիտասին, այդ հատվածում երաժշտախմբերը ղեկավարեց Ռոբերտ Մլքեյանը, երկրորդ մասը՝  Թումանյանին, այս դեպքում դիրիժորը Վահան Մարտիրոսյանն էր:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտ ստեղծագործություններ՝ «Կռունկ», «Հով արեք, սարեր ջան», «Շուշիկի», «Գութաներգ», հարսանեկան երգեր և այլն:

Թումանյանական մասում ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիների գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից, ինչպես նաև «Ախ ինչ լավն են» ստեղծագործությունը, որն այն եզակի ստեղծագործությունն է, որի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակը Հովհաննես  Թումանյանն է:

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական համերգը կազմակերպվել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica