close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Մշակույթ

13 Հուլիսի 2019, 11:49
 Տեղի է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Ազգային Ժողովի այգում հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80 ամյակներին:

Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկին, կաթողիկոս Գարեգին 2-րդը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ այլ պաշտոնյաներ։

Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Երևան»  ստեղծագործությունը:

Բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի և Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ նվագախմբի պատանի երաժիշտները առաջիկայում հանդես կգան նաև  մարզերում և Արցախում:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Լիլիթ Եդիգարյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica