close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում կազմակերպվել է ՀՅԴ պատանեկան ճամբար

Արցախ

12 Հուլիսի 2019, 18:52
 Ստեփանակերտում կազմակերպվել է ՀՅԴ պատանեկան ճամբար

Հայ Յեղափոխական Դաշնակցության Ամերիկայի արևելյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների աջակցությամբ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 հիմնական դպրոցում հուլիսի 8-ից մեկնարկել է երկշաբաթյա պատանեկան ճամբարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ճամբարի ընդհանուր պատասխանատու Մայքլ Գոլոգոսյանն ասել է, որ ճամբարին մայրաքաղաքի դպրոցներից մասնակցում են մոտ 240 պատանիներ: «Ճամբարի սկիզբն ամեն օր ազդարարվում է առավոտյան ժամը 10:00-ին՝ Արցախի օրհներգով և ավարտվում 16:00-ին՝ «Մշակ, բանվոր» քայլերգով:

Ճամբարն ունի հագեցած օրակարգ, որը հետաքրքիր ու բովանդակալից է դարձնում արցախցի պատանիների ամառային առօրյան: Նրանց հնարավորություն է տրվում տարբեր դպրոցների իրենց հասակակիցների հետ առավել  շատ  շփվելու և նոր գաղափարներով ու առաջարկություններով կիսվելու: Ճամբարի ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ժամանցային տարբեր խաղեր, պատանիները սովորում են ազգագրական երգեր ու պարեր, կատարում ձեռքի աշխատանքներ, բարելավում հայոց պատմության ու անգլերենի իրենց իմացությունը և այլն: Ամերիկահայ  և  Ավստրալիահայ 19 խմբապետերը  փորձում են ուրախ ու հիշարժան դարձնել ճամբարականների առօրյան: Պատանիները բաժանված են 3 խմբի՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, որոնց միջև տեղի են ունենում մրցութային տարբեր խաղեր: Այս ամիս նախատեսված է նաև երկշաբաթյա ճամբար կազմակերպել Ասկերանում: Մենք կարևորում և անհրաժեշտություն ենք համարում պատանիների շրջանում նմանատիպ միջոցառումների անցկացումը և վստահ ենք, որ այն կկրի շարունակական բնույթ»,-մասնավորապես ասել է Մ. Գոլոգոսյանը: 

Ճամբարի մասնակից Նարեկ Մկրտչյանն էլ իր շնորհակալությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ իրենց առօրյան հագեցած ու բովանդակալից դարձնելու համար:

«Մեծ հաճույքով ու ոգևորվածությամբ եմ հաճախում ճամբար: Այստեղ ձեռք եմ բերել նոր ընկերներ, բարելավել ունեցածս գիտելիքները, սովորել ազգային երգեր ու պարեր:Նման ճամբարները մեզ՝ պատանիներիս ոգևորում և նոր լիցք են հաղորդում, որպեսզի մեր ունեցած ներուժը կենտրոնացնենք հայրենիքի հզորացման ու բարգավաճման գործում:
 
Կցանկանայի, որ ծրագիրը կրի շարունակական բնույթ և իմ բոլոր հասակակիցներն էլ հնարավորություն ունենային մասնակցելու նման տպավորիչ ու հետաքրքրություններով լի ճամբարին»,-մասնավորապես ասել է նա:
 
 
 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica