close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ս-400 համալիրները կարող են հայտնվել Ադրբեջանում. «Ատլաս» վերլուծական կենտրոն

Տարածաշրջան

12 Հուլիսի 2019, 16:34
 Ս-400 համալիրները կարող են հայտնվել Ադրբեջանում. «Ատլաս» վերլուծական կենտրոն

Ռուսական Ս-400  համակարգերն արդեն Թուրքիայում են, և դա շարքային իրադարձություն չէ. ասվում է  ադրբեջանական «Ատլաս» կենտրոնի վերլուծական նյութում, որը ստացել է Haqqin.az-ը:

«Ատլաս»-ը նշում է, որ Ս-400 համալիրը կուժեղացնի Թուրքիայի անվտանգությունն ու քաղաքական կշիռը: Բացի այդ` ռուսական տեխնոլոգիաների հիման վրա Թուրքիան կկարողանա սկսել սեփական զենիթա-հրթիռային համալիրների արտադրությունը:

Անդրադարձում խոսվում է նաև Ադրբեջանի մասին: Նշվում է, որ Թուրքիայի պաշտպանական ներուժի մեծացումը կծառայի նաև նրա դաշնակցի` Ադրբեջանի շահերին: «Եվ, եթե ապագայում Թուրքիան կարողանա Ս-400 համակարգեր արտադրել, ապա կտրամադրի իր արտադրանքը Ադրբեջանին, ինչը, բնականաբար, կմեծացնի երկրի պաշտպանական հնարավորությունները»,- ասվում է նյութում:

Վերլուծաբանները նաև կարծիք են հայտնել, որ Ռուսաստան-Թուրքիա աճող համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում գործընթացների վրա: «Ռուսաստանը, ցանկանում է դա, թե` ոչ, պետք է հաշվի առնի Թուրքիայի շահերը Հարավային Կովկասում: Եվ, եթե Անկարայի ու Բաքվի համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցվի, ապա Մոսկվայի համար դժվար կլինի հակառակվել դրան»,- ասվում է նյութում:

Արցախը` Լիբանանին
6 Օգոստոսի 2020, 20:38 Արցախը` Լիբանանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica